1969 թիվն էր, Ալափարսում ուսուցիչ էի: Նոր էի աշխատանքի ընդունվել, դպրոցի տնօրենը արտակարգ սիրալիրությամբ ինձ դիմավորեց, ու մինչ ես զարմացած, մի քիչ էլ հիացած մտածում էի փոխադարձ համակրանք ցուցաբերելու մասին, տեղացի ուսյալներից մեկը զգուշացրեց.
- Զգույշ եղիր, քեզ էլ Բալիշյանի պես չվախեցնի...
Բալիշյանը, երիտասարդ ուսուցիչներից մեկն էր, ով տնօրենի «օպոնենտն էր» (այդպես ինձ ներկայացրեցին): Տնօրենը, Ծատուրյան ազգանունով, նախկին արցախցի մեկը, պարզվում է, իրեն հավատարիմ մարդկանց փոքրաթիվ խումբ ուներ դպրոցում և որոշակի կամայականություններ էր իրեն թույլ տվել, հիմա էլ ինձ էր ուզում հավաքագրել իր խմբում:
Պարզվեց օրեր առաջ, տնօրենը, ոգևորված իր անպատժելիությունից, առանձնասեյակ էր հրավիրել Բալիշյանին և... ստիպել համոզվել, որ ինքը թլպատված թուրք չէ:
Բալիշանը սարսափահար փախել էր կաբինետից:
ՈՒ ալափարսցիների բառապաշարում ավելացել էր «Բալիշյան վախեցնել» արտահատությունը:
Անցավ ընդամեն մեկ շաբաթ, և Ծատուրյան տնօրենին զրկեցին աթոռից, քշեցին Ալափարսից, և դպրոցի հեղափոխականցված մեղվաբույնը հանգստացավ:
Պատմածս, ազնիվ խոսք, իրականություն է, ալափարսցիները կվկայեն:
Կիսածանոթ է, չէ՞...
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ